Դեկորացիաներ դերասանների
համար

***
Դու, որ խաղում ես բանաստեղծի դեր,
Մի’ շտապիր թղթին հանձնել ամեն բան.
Մտքեր կան, որ քո սրտից են բխել,
Կան՝ որ օտար են ու թափառական:
Այն, ինչ քոնը չէ, պետք չէ, մի երգիր,
Թող մնան օդում՝ անստորագիր...

***
Դու, որ խաղում ես թատերագրի դեր,
Արդյոք ո՞ր կյանքն ես պատկերել ուզում.
Այն, որ խաղում եք հերոսդ էլ, դու է՞լ,
Թե՞ մի այլ կյանքի հարց է քեզ հուզում:
Եթե սույն հարցը քեզ էլ չտանջի,
Գուցե՝ հոնորարդ բազմակի աճի...

***
Դու, որ խաղում ես դերասանի դեր,
Հյուսում ես շուրջդ կրկնակի շղարշ:
Ոչ քեզ դու գիտես, ոչ հերոսդ ես դեռ,
Ինչքան էլ խաղաս կլանված ու վարժ:
Իսկ ելքը մեկն է՝ նախ քե’զ ճանաչիր,
Նոր հետո մի այլ աշխարհ թափանցիր:

Бесплатный конструктор сайтов - uCoz