Չարի «որոգայթները»
Ի՞նչ են բարբառում սույն «հերոսները».
Ի՞նչ են ցուցանում իրենց գորշ խաղով.
Որ գայլայի՞ն են մարդկանց սրտերը,
Եվ որ ամեն ինչ գնվում է փողո՞վ:
Ո՜չ, հնացած է ձեր չափանիշը,
Եվ ձեր վարկածը` ժամանակավրեպ.
Սրտերի թրթիռն այժմ ուրիշ է,
Իզո՜ւր եք ձեր հին ժանրի մեջ լռվել:
Արևը հիմա ա՛յլ կերպ է կիզում`
Հալեցնում հսկա սառցասարերը:
Բարին այսուհետ կլինի անզիջում,
Թե փորձեք քանդել հիմնաքարերը:
Եվ կարևոր չէ՝ ներկա այս օրով
Քանդում եք դիտմա՞մբ, թե՞ անգիտակից,
Քանդում եք փողո՞վ, միամիտ խաղո՞վ,
Թե՞ չարն է թաքուն բոթում կռնակից:
Արդարացում չէ անգետ լինելը,
Քանզի ասվել է մեզ բազմապատիկ.
– Փախչեք լեռներ թե կողպեք դռները,
Կպարզվի՛ ով եք. որո՞մ, թե՞ հատիկ: