Բարև', քույր կամ եղբայր.
Ուրախ եմ անսահման,
Որ անցնում ես հիմա այս տողերով,
Քանզի մարմնո'վ ենք այլ,
Այնինչ Երկնում անծայր
Միասնական ենք մենք ոգեղենով:
Ահա հասնում է ինձ
Ջերմությունը սրտիդ,
Որ անսպառ Լույս ու հրեղեն է
Եվ քո անմահ հոգու
Խորունկ գաղտնարանում
Բազում դարեր առաջ անթեղվել է:
Բարի լուր եմ բերել.
Մոտենում է կրկին
Աստծո Լույսի, Սիրո Ոսկեդարը,
Մեր սրտերի խորքից
Վեր է հառնում Սերը,
Եվ չքվում են ընդմիշտ
Տառապանքներ ու վիշտ
Եվ ինչ կեղծ է, բիրտ ու անարդար է:
Ուստի ների'ր, խնդրեմ,
Եթե իմ այս գրքի
Որոշ խոսք ու բառեր
Քո ականջին թվա, թե օտար են...