Դեկորացիաներ կյանքի բեմի համար

***
Սկիզբը չենք հիշում,
Իսկ վերջը հիշելը,
Գուցե անիմաստ է,
Բայց, որ բազում անգամ
Մենք հատել ենք ներկա
Հոծ աշխարհի շեմը՝
Ակնհայտ է,
Փաստ է...
1
***
Գուցե պատրա՞նք է սոսկ
Եվ ուղեղի մորմո՞ք,
Այն, ինչն անվանում ենք
Ժամանակի հոսք:
Ու՞ր է հոսում արդյոք.
Հոսում է ի՞նչն արդյոք.
Հոսու՞մ է, որ...
Օ՜, այդ մենք ենք հոսում
Ալիք-ալիք, անվերջ՝
Փորձառության հունով
Արտասովոր:

Бесплатный конструктор сайтов - uCoz