Բարև', Քույր կամ Եղբայր.

Ուրախ եմ անսահման,

Որ անցնում ես հիմա այս տողերով,

Քանզի մարմնո'վ ենք այլ,

Այնինչ Երկնում անծայր

Միասնական ենք մենք ոգեղենով:

Ահա հասնում է ինձ

Ջերմությունը սրտիդ,

Որ անսպառ Լույս ու հրեղեն է

Եվ քո անմահ հոգու

Խորունկ գաղտնարանում

Բազում դարեր ի վեր անթեղվել է:

Բարի լուր եմ բերել.

Մոտենում է կրկին

Աստծո Լույսի, Սիրո Ոսկեդարը,

Մեր սրտերի խորքից

Վեր է հառնում Սերը,

Եվ չքվում են ընդմիշտ

Տառապանքներ ու վիշտ

Եվ ինչ կեղծ է, բիրտ ու անարդար է:

Ուստի ների'ր, խնդրեմ,

Եթե իմ այս գրքի

Որոշ խոսք ու բառեր

Քո ականջին խորթ ու դեռ օտար են...

 

Бесплатный конструктор сайтов - uCoz