Сборик выпущен издательством "Наапет", 27-го октября 2010 г.

 

 

***

Այլոք՝ ինձնից առաջ ու վեր,

Ուրիշ խոսք ու երգ են ձևել,

Բուժել են այլ վերք ու ցավեր

Այլոք՝ ինձնից առաջ ու վեր:

 

Այլոք՝ ինձնից առաջ ու վեր,

Ծագել են այլ անդաստանում.

Ճգնել են և Հայստանում

Այլոք՝ ինձնից առաջ ու վեր:

 

Բյուր այլերում այլ եմ և ես,

Հյուլեներում փայլ եմ և ես,

Եվ գուցե իմ կայծն եմ տվել

Այլոց՝ ինձնից առաջ ու վեր...

Бесплатный конструктор сайтов - uCoz